Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Անամոթ մարդն ավելի վտանգավոր է, քան ամենահզոր ականը

Անամոթ մարդն ավելի վտանգավոր է, քան ամենահզոր ականը
22.08.2026 | 22:22

Այն, ինչի մասին նախկինում կամաչեինք հրապարակավ արտահայտվել, այսօր դարձել է և՛ սովորական, և՛ համատարած:

Չգիտեմ, ճի՞շտ եմ, թե չէ, բայց տպավորությունս այնպիսին է, որ անամոթությունը հիմքից քանդում է մեր երկիրը:

Դասականը կասեր՝ «կյանքն ինքնին այնքան չէ ծանր, որքան անտանելի են մարդիկ»: Շուրջ բոլոր գերիշխում են հիմարությունը, անտարբերությունը, նենգությունը, ագահությունը, չարությունն ու լկտիությունը, և այդ ամենն անամոթաբար, ամենաբարձր մակարդակով, մատուցվում է որպես ինքնիշխանություն:

Անամոթ մարդն ավելի վտանգավոր է, քան ամենահզոր ականը:

Այսօր, կարծես թե, ՄԵՆՔ հայտնվել ենք հենց այդ ականադաշտում…

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ